loader
Սոցապ ոլորտում արձանագրված կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հարուցված քրգործերով պատճառված վնասը կազմում է ավելի քան 627 մլն դրամ. Դատախազություն

Սոցապ ոլորտում արձանագրված կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հարուցված քրգործերով պատճառված վնասը կազմում է ավելի քան 627 մլն դրամ. Դատախազություն

2018թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում սոցիալական ապահովության ոլորտում արձանագրված կոռուպցիոն դեպքերի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված), պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված) կատարելու և կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ, որոնց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 10.08.2018թ. դրությամբ վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 50 անձի: Այս մասին տեղեկացնում են Դատախազության մամուլի ծառայությունից:

Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 627.331.980 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ 10.08.2018թ. դրությամբ վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամը:
Նույն ժամանակահատվածում ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 26 քրեական գործ: Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 2.150.671.562 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ 10.08.2018թ. դրությամբ վերականգնվել է 137.300.000 ՀՀ դրամը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս