loader
Սոցփաթեթի հատկացման կարգի մեջ որևէ փոփոխություն չի եղել

Սոցփաթեթի հատկացման կարգի մեջ որևէ փոփոխություն չի եղել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի հայտնում է, որ սոցիալական փաթեթի հատկացման կարգի մեջ որևէ փոփոխություն չի եղել և սոցիալական փաթեթի գումարները կուտակվում են սոցփաթեթի շահառուի հաշվին, եթե նա ընթացիկ տարում չի օգտվել որևէ ծառայությունից, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Այդ ծառայություններն են՝

  1. հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Արցախի  Հանրապետությունում,
  2. հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,
  3. ուսման վճար,
  4. սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում: 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս