loader
Շրջակա միջավայրին շուրջ 2 մլն դրամի վնաս է հասցվել

Շրջակա միջավայրին շուրջ 2 մլն դրամի վնաս է հասցվել

Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցներն ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերել և արձանագրել են 31 իրավախախտում, 20-ի վերաբերյալ (1-ը՝ նախկինում հայտնաբերված) անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.450.000 դրամի վարչական տուգանք, տեղեկանում է ԲՆ մամուլի ծառայությունը:

Այդ ընթացքում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.885.726 դրամ: 

Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում իրավախախտման 18 դեպք է արձանագրվել: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.587.940 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 550.000 դրամի վարչական տուգանք:

Նախկինում հայտնաբերված իրավախախտման՝ Լոռիում ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք: Իրավախախտման մեկ դեպք էլ արձանագրվել է ընդերքի պահպանության ոլորտում. 100.000 դրամի վարչական տուգանք է նշանակվել:

Մթնոլորտի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախատման 5 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 297.786 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 300.000 դրամի վարչական տուգանք:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս