loader
Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ծրագիրը

Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ծրագիրը

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի ռազմական կցորդ, գնդապետ Օլիվյեր Մադյոն (նստավայրը ք. Թբիլիսի) ստորագրել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության 2018 թվականի ծրագիրը:

Այն ներառում է մոտ 10-ը միջոցառում. ռազմական կրթության, վերապատրաստումների, ֆրանսերեն լեզվի պատրաստության, ինչպես նաև ռազմաբժշկության, կիբերանվտանգության, ինժեներական և այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացում Հայաստանում և Ֆրանսիայում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերի գործադրումը խաղաղապահության բնագավառում համագործակցության խորացման ուղղությամբ:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս