loader
Սուրբ Հակոբ եկեղեցուց գողացել էր հանգանակությունների գումարը

Սուրբ Հակոբ եկեղեցուց գողացել էր հանգանակությունների գումարը

Հոկտեմբերի 28-ին` ժամը 03.05-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ից մինչ ժամը 19.30-ը ընկած ժամանակահատվածում, բաց դռնով մուտք են գործել Քաջարան բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցի և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել գանձանակը ու գողացել այնտեղ եղած հանգանակությունների գումարը, որի չափը հնարավոր չէ պարզել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Արամ Զ.-ն: Նա տվել է խոստովանական բացատրություն, նշելով, որ գողացած գումարը կազմել է 64.000 դրամ, որը Արցախի Հանրապետություն վերադառնալիս կորցրել է:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս