loader
Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Սանիթեք»-ի տնօրենի և Կամո Արեյանի հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Սանիթեք»-ի տնօրենի և Կամո Արեյանի հետ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ։ 

Նախարարն իր մտահոգություններն է հայտնել քաղաքի սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակի և աղբահանության ոչ պատշաճ իրականացման կապակցությամբ։

«Սանիթեքի» գործադիր տնօրենը իրավիճակը պարզաբանել է մեկ տասնյակ աղբատար մեքենաների միաժամանակյա խափանմամբ՝ հավաստիացնելով, որ արդեն իսկ Հայաստան են ներմուծվել անհրաժեշտ թվով մեքենաներ և երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր։

Իր հերթին Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ լրացուցիչ տեխնիկական միջոցներով կշարունակեն աջակցել «Սանիթեք» ընկերությանը մինչև կվերականգնվի քաղաքի մաքրման աշխատանքների բնականոն ընթացքը։

Նախարարը հույս է հայտնել, որ «Սանիթեք» ընկերությունը կշարունակի պատշաճ կերպով իրականացնել Երևանի սանիտարամաքրման և աղբահանության աշխատանքները պայմանագրով ստանձնած իր պարտականությունների շրջանակներում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս