loader
 Տանիքում հրդեհ է բռնկվել

 Տանիքում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի Շահումյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին, մարվել՝ 15:45-ին:

Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս