loader
Տաշիրում շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

Տաշիրում շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

Հունվարի 16-ին՝ ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչներ, 2003 թ. ծնված Հայկ Թ.-ն, 2007 թ. ծնված Արսեն Թ.-ն, 2014 թ. ծնված Նորա Թ.-ն և 1980 թ. ծնված Ամալյա Ք.-ն: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տանը, խոհանոցում գտնվող գազի կաթսան օգտագործելուց՝ շմոլ գազի արտահոսքից: 

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս