loader
Թբիլիսում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է

Թբիլիսում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է

Ըստ նախնական տվյալների՝ Թբիլիսում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը հիվանդանոցում մահացել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

«Վրաստանումում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Թբիլիի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է ՀՀ 9 քաղաքացի: Ըստ նախնական տվյալների՝ տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը հիվանդանոցում մահացել է, ևս 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների և հիվանդանոցների հետ։ Նոր տեղեկատվության առկայության դեպքում կհայտնենք հավելյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք , որ օգոստոսի 20-ին՝ ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: 

«Mersedes CLK» մակնիշի վարորդը, Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ), Արամ Խաչատրյանը (ծնվ. 1981թ). Արփինե Մամյանը (ծնվ 1986թ). Մարիա Հանյանը (ծնվ. 1989թ), Անդրանիկ Գինոսյանը (ծնվ. 1995թ.) և ևս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս