loader
Տեղ գյուղում կրակոցներ են հնչել

Տեղ գյուղում կրակոցներ են հնչել

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00։30-ին, ոստիկանության Գորիսի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ նախորդ օրը՝ ժամը 21։10-ի սահմաններւոմ, Տեղ գյուղի կենտրոնական հատվածում կայանված իր «Կամազ» մակնիշի ավտոմեքենային է բախվել համգյուղացու վարած «Վազ 2121»-ը։

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, վարորդների միջև ծագած վիճաբանությանը միջամտել է 33-ամյա Էդգար Ա․-ն և հարվածել «Կամազի» վարորդի ծնոտին։ Տան ճանապարհին էլ, Էդգար Ա․-ն իր վարած «Տոյոտա Լենդ Կրաուզեր» ավտոմեքենայից 2 անգամ կրակել է բեռնատարի հետնամասին։

Նույն օրը՝ ժամը 01։30-ին, Էդգար Ա․-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին ու կամավոր ներկայացրել «ՍԿՍ» տեսակի 7,62մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նշանակվել են փորձաքննություններ։

Քննությունը շարունակվում է։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս