loader

Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը. տեսանյութ

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: 
Այս զինծառայողները գնում են սահման՝ փոխարինելու իրենց գործընկերներին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ինչպես ճանապարհելու բոլոր հանդիսավոր արարողություններին, այնպես էլ այս անգամ ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար:

Ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսը հնչեցրեց Տերունական աղոթքը, ինչից հետո դիրքապահ ոստիկանները երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանը:

Բարի ծառայություն, դիրքապահ ոստիկաններ:

Հաջորդ օրը սահմանից վերադարձավ ոստիկանության զորքերի՝ մարտական հերթապահությունը հանձնած ստորաբաժանումը: 

Այս տղաները լռեցրել են օրեր շարունակ հայկական գյուղերի ու դիրքերի վրա անդադար կրակ արձակող, նենգ թշնամուն: Թեև անցած օրերը եղել են թեժ ու վտանգավոր, սակայն նրանց ոգին անկոտրում է:

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց նրանց ծառայության համար ու նշեց, որ ոստիկանության զորքերի մասին խոսում է ողջ երկիրը, և իսկական հպարտություն են դարձել բոլորի համար:

Ոստիկանության պետը ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրեց կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ծառայողներին հայտարարվեց շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին:

Մարտական խնդիրը կատարած և մի քանի օր արձակուրդ վաստակած ծառայողները շուտով կանցնեն իրենց ամենօրյա ծառայությանը՝ հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով իրենց հերթին, որ կրկին մեկնեն պետական սահման:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս