loader

Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը. տեսանյութ

Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները մեկնում են մարտական հերթապահության: Ժամեր անց նրանք կլինեն պետական սահմանի դիրքերում: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Դիրքեր մեկնելուց առաջ ոստիկաններն աղոթեցին ու երդվեցին անձվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը:

Դիրքապահների համար անակնկալ էր պատրաստել ոստիկանության մշակույթի կենտրոնի «Նկարագիր» պարային համույթը: Հաջորդ օրը դիրքերից վերադարձավ ոստիկանության զորքերի մյուս ստորաբաժանումը: 

Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնելով ծառայության համար՝ նշեց, որ վերջերս որոշ զանգվածային լրատվության միջոցներ կեղծ տեղեկություններ էին տարածում, թե, իբր, ոստիկանները չեն ցանկանում մեկնել առաջնագիծ:

«Այդ սուտ լուրերի հերքողը դուք եք՝ պետական սահմանին ձեր դժվարին ու անձնվիրաբար ծառայությամբ»,- նշեց Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանության պետի հրամանով ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, ինչը կկցվի նրանց անձնական գործերին:

Կարճատև արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը, ինչից հետո կրկին կմեկնեն արդեն հարազատ դիրքեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս