loader
Տերյան փողոցում ատրճանակ է հայտնաբերվել

Տերյան փողոցում ատրճանակ է հայտնաբերվել

Հուլիսի 18-ին` ժամը 13.17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարալանջի փողոցի խոտածածկի մեջ զենք են գտել, կողքին տոպրակ կա, կարծում է, որ մեջը փամփուշտներ են: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմացի այգու խոտածածկ հատվածից հայտնաբերել է գործարանային համարով ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով և 9 հատ տարբեր տ/չ ինքնաձիգի փամփուշտներ: 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս