loader
Տղամարդու բաժակի մեջ դեղահաբ է լցրել և սպանել նրան

Տղամարդու բաժակի մեջ դեղահաբ է լցրել և սպանել նրան

Հունիսի 12-ին՝ ժամը 17.20-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1982 թ. ծնված Արթուր Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տանը մահացել է քեռին՝ 1954 թ. ծնված Ռուդիկ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Հունիսի 13-ին՝ ժամը 23.15-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Արուսյակ Շ.-ն և հաղորդում տվել, որ ինքը հունիսի 11-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Ռ.Ավետիսյանի տանը, սպանելու նպատակով, օղու շշի մեջ լցրել է «Ազալեպտին», «Տրիֆտազին», «Ցիկլադոլ» և «Հոլեպիրիդոլ» տեսակի դեղահաբեր, ապա տնից վերցնելով բջջային հեռախոս՝ լիցքավորման սարքով, և գրպանի ծալովի դանակ, հեռացել է: 

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս