loader
«Տիգրանաշենի» ոլորաններում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

«Տիգրանաշենի» ոլորաններում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ «Տիգրանաշենի» ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Ս., 1978թ)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Պատահարի հետևանքով ուղևորներ՝ Ա. Հ.-ն (1981թ.), Ա. Ա.-ն (1952թ.) և (Լ. Ս.-ն 1985թ.) ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոմեքենան ավտոքարշակին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս