loader
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի. մեկը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի. մեկը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված 5 քրեական գործ, որոնք, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ գործողություններ՝ թմրամիջոցների աղբյուրը, ապօրինի ձեռք բերմանն ու իրացմանը առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեպքեր, տվյալներ ձեռք բերվել՝ դրանց ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ։

Քննության արդյունքներով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից մեկը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է: Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող այլ անձանց ինքնությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս