loader

Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունները պետբյուջեից ավելի քան 2 մլրդ դրամ են հափշտակել. տեսանյութ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ ճանապարհով պարզել են, որ Երևանում գործող մի շարք ընկերություններ, որոնք տրանսպորտային միջոցների տեխզննություն էին իրականացնում, ապօրինություններ են կատարել:

Մասնավորապես, այդ ընկերությունները 2015-2018 թթ.-ին օգտագործելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տված տրանսպորտային միջոցների զննության անցկացման թույլտվությունը՝ մեքենաները, փաստացի, տեխնիկական զննության չեն ենթարկվել:

Ապօրինի վարձատրվող գործակալների միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխզննության կայան ներկայացվող կտրոնների, նաև արատորոշման քարտերի կազմման ու կնքման գործընթաց՝ այդ մասին փաստող կտրոն ստանալու համար նախատեսված 5500-10.500-ական դրամ հափշտակելու դիտավորությամբ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Ֆինանսների նախարարություն և չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլրդ 31 մլն 330 հազար դրամից ավելի գումար:

Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս