loader
Տրանսպորտի նախարարության շենքը գնորդ ունի

Տրանսպորտի նախարարության շենքը գնորդ ունի

«Հանրապետության հրապարակում գտնվողն Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի հետ կապված 6 աճուրդ է իրականացվել», - փետրվարի 20-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Անկեղծ ասած, այս պահին ունենք առաջարկ, վարչապետի որոշման նախագիծ է պատրաստվում՝ բանակցող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Կբանակցենք այն կողմի հետ, որը ցանկություն ունի ձեռք բերելու շենքը: Պետք է նայենք ներդրման չափերը, հասկանանք՝ ինչ կառույց է լինելու Հանրապետության հրապարակում, որից հետո կտեղեկացնենք»,-ասաց Արման Սահակյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2017-ի ամռանը կառավարության որոշմամբ օտարման ենթակա  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը որոշվել է հանել աճուրդի: 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս