loader
Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է կոշիկի արտադրամաս: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտավան գյուղի Նոր թաղամասի 6-րդ փողոցի թիվ 7 վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:38-ին:

Վագոն տնակն (մոտ 18 քմ) ամբողջությամբ այրվել է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս