loader

Վալերիյ Օսիպյանը հանդիպել է ճանապարհ փակած քաղաքացիների ու մարզային վարչության ծառայողների հետ. տեսանյութ

 

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց նույն օրը Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Վալերիյ Օսիպյանը լսեց քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ:

Ոստիկանության պետը նշեց, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում: 
Վալերիյ Օսիպյանը հանգամանալից ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու վստահեցրեց, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս