loader
Վանաձորի բենզալցակայանում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

Վանաձորի բենզալցակայանում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, ապրիլի 13-ին՝ ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել 1984 թ. ծնված Սարգիս Մ.-ն և հայտնել, որ Վանաձորի Նարեկացու փողոցի բենզալցակայանում կողոպուտի է ականատես եղել, իրեն էլ դանակով սպառնացել են։ 

Մեկնած ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի օպերատիվ խմբին ժամը 03.00-ին բենզալցակայանի լիցքավորողը հաղորդում է տվել, որ ապրիլի 13-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, լիցքավորման է մոտեցել մի ավտոմեքենայի, այդ ընթացքում իրեն հետևից մոտեցել է մի քաղաքացի, ձեռքով փակել բերանը, դանակը դնելով պարանոցին՝ իրեն մտցրել է բենզալցակայանի հանգստի սենյակ և սպառնալիքներով հափշտակել 165.000 դրամ արժողության «Սամսունգ Գալաքսի Ա3» մոդելի բջջային հեռախոս ու 30.000 դրամ գումար: Քաշքշոցի ժամանակ դանակով վնասվել է իր ձախ դաստակը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանություն ահազանգած Սարգիս Մ.-ն ապրիլի 13-ին, ժամը 05.00-ին, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ ավազակություն կատարելու նախնական համաձայնության գալով 1997 թ. ծնված Դավիթ Ն.-ի (նախկինում դատապարտված, ազատվել է համաներմամբ/ հետ, ապրիլի 13-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Նարեկացու փողոցի բենզալցակայան, որտեղ ինքը ավտոմեքենան իբր լիցքավորելու նպատակով կայանել է լցակայանի լիցքավորման հատվածում, իսկ Դավիթ Ն.-ն, դուրս գալով, սպասել է քիչ հեռվում, և երբ լիցքավորողը մոտեցել է իրեն, Դավիթ Ն.-ն դանակը ձեռքին թիկունքից հարձակվել ու սեղմել է լիցքավորողի կոկորդին, նրան մտցրել լցակայանի հանգստի սենյակ, ինչից վախենալով, ինքը հեռացել է ու զանգահարել ոստիկանություն, իսկ Դավիթ Ն.-ն ավազակությամբ հափշտակված իրերով դիմել է փախուստի: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ժամը 14.00-ին, իր տնից բաժին բերման է ենթարկվել Դավիթ Ն.-ն և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզի վարչություն, որտեղ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է: 

Սարգիս Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: 

Կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս