loader
Վանաձորում դեղատանը հրդեհ է բռնկվել. կոտրվել են դեղատան պատուհանների ապակիները

Վանաձորում դեղատանը հրդեհ է բռնկվել. կոտրվել են դեղատան պատուհանների ապակիները

Հունիսի 16-ին՝ ժամը 04:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատանը: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից::

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան հրապարակում գտնվող թիվ 1/20 հասցեում գործող դեղատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:50-ին, մարվել՝ 05:20-ին: Այրվել է դեղատան պահեստային սենյակը՝ (մոտ 12 քմ), մոտ 300 հատ մանկական տակդիր և մասամբ գույքը (2 աթոռ, 1 սեղան), կոտրվել են դեղատան պատուհանների ապակիները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս