loader
Վանաձորում հնչած կրակոցների հետևանքով 3 հոգի հոսպիտալացվել են. կան բերման ենթարկվածներ

Վանաձորում հնչած կրակոցների հետևանքով 3 հոգի հոսպիտալացվել են. կան բերման ենթարկվածներ

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Իրավապահները պարզեցին, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։ Հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով Երևանից Վանաձոր մեկնեց քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը՝ օպերատիվ խմբերով։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու անհետաձգելի քննչական գործողությունները շարունակվում են։

Կան բերման ենթարկվածներ։

Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս