loader
Վանաձորում կատարված բնակարանային գողության կասկածանքով 4 անձ ձերբակալվել է

Վանաձորում կատարված բնակարանային գողության կասկածանքով 4 անձ ձերբակալվել է

Հունվարի 11-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն է կատարվում: Քրեական հետախույզները, անմիջապես մեկնելով նշված հասցե, նկատել են, որ 4 հոգի գողոնն արդեն տեղափոխել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ և փորձում են փախչել:

Ոստիկանները հետապնդել են, Նարեկացու փողոցում բռնել նրանց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանոթյան Տարոնի բաժին:

Բաժնում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Վանաձորի բնակիչներ Անդրանիկ Ա.-ն, Գևորգ Մ.-ն, Սամվել Հ.-ն և Արմեն Հ.-ն: 

Վնասի չափը պարզվում է:

Բերման ենթարկված Անդրանիկ Ա.-ի և Գևորգ Մ.-ի անձնական խուզարկությամբ, հայտանբերվել են ծալովի դանակներ, որոնցից մեկը գաղտնի փականով: 

Հունվարի 11-ին Լոռու մարզի քննչական վարչությունում գողության փաստով հարուցվել է քրեական գործ:

Կասկածյալները ձերբակալված են: 

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս