loader
Վանեցյան. Կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց գործով կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Վանեցյան. Կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց գործով կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 23-ից սկսել է ակտիվ գործողությունները՝ կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ, հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝  կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում: Նա նշեց, որ առաջիկա օրերին կլինեն հրապարակումներ:

«Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի: Բարդ և մեծածավալ աշխատանք է, ու պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարցերի տեղիք չտա այդ աշխատանքը, կարվի պրոֆեսիոնալ մակարդակով»,- նշեց Վանեցյանը:  

Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք բացահայտումներում կհնչեն բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս