loader
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պոլսահայ լուսանկարիչ
Արա Գյուլերի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացա, որ կյանքի 90-րդ տարում իր
մահկանացուն է կնքել պոլսահայ մեծ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Տասնամյակներ շարունակ նրա խորաթափանց աչքը
տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարhային լուսանկարչական
արվեստը։

Իմ ցավակցությունն եմ հայտնում մեծ արվեստագետի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա
ստեղծագործության բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և ողջ աշխարհում»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս