loader
Վարչապետ. Ուշադրություն դարձնել «Զվարթնոց»-Երևան և «Շիրակ»-Գյումրի ճանապարհներին

Վարչապետ. Ուշադրություն դարձնել «Զվարթնոց»-Երևան և «Շիրակ»-Գյումրի ճանապարհներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության նիստում անդրադարձավ 2018 թվականին Հայաստանում նախատեսվող խոշոր միջոցառումներին և նախապատրաստական աշխատանքներին: Կարապետյանը նշեց, որ 2018-ին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովը։

«Հաշվի առնելով, որ ի թիվս այլ հանգամանքների, այս կապակցությամբ ակնկալվում են նաև զբոսաշրջային այցեր
հանձնարարում եմ Տարածքային կառավարման և զարգացման, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Զբոսաշրջության
պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, ինչպես նաև առաջարկում եմ
Երևանի քաղաքապետին և Գյումրու քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված
Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրու, Վանաձորի, Հայաստանի Հանրապետության այլ մարզկենտրոն քաղաքների
մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարեկարգմանը,
առանձնակի կարևորելով «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավակայանից դեպի
Գյումրի տանող ճանապարհների հատվածները, և արդյունքները ներկայացնել Կառավարության աշխատակազմ»,-
նշեց վարչապետը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս