loader
Վարչապետ. Կուտակվել են հարկերի պարտավորություններ, որոնք լուծում են պահանջում

Վարչապետ. Կուտակվել են հարկերի պարտավորություններ, որոնք լուծում են պահանջում

«Տեղական ինքնակառավարման ու այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի ու պարտադիր այլ վճարների պարտավորություններ, որոնք լուծում են պահանջում», - հունվարի 18-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հաշվի առնելով, որ այդ տույժերի ու տուգանքների հավաքագրված խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումների, ամբողջական լուծում չեն ստացել` անհրաժեշտ է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը ու կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,-ասաց նա:

Վարչապետը Տարածքային կառավարման ու զարգացման, գյուղատնտեսության ու ֆինաննսերի նախարարներին, ՊԵԿ նախագահին ու ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմներ, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրենսդրական կարգավորումների հստակեցման ու նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ:

«Որևիցե խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան ու վերջը դառնան անլուծելի խնդիր: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական և, գուցեև, համարձակ առաջարկություն տրվի», - ասաց Կարապետյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս