loader
Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, մարտի 16-ին՝ ժամը 21.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի էր ենթարկել 18-ամյա երիտասարդի. վարորդը և քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մարտի 20-ին՝ ժամը 15.00-ին, վրաերթի ենթարկված 18-ամյա Պետրոս Ավանեսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս