loader
Վարկային քարտից կատարված հափշտակությունը բացահայտվել է 

Վարկային քարտից կատարված հափշտակությունը բացահայտվել է 

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Գյումրիի մի բնակիչ ոստիկանության Կումայրիի բաժնում փետրվարի 1-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հաղորդում էր տվել, որ 2018 թ. մարտից մինչև դեկտեմբեր ամիսն իր վարկային քարտից ինտերնետային կայքի միջոցով մոտ 40.000 դրամի գործարք են կատարել:

Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 15-ին պարզվել է, որ նշված գումարը 2018 թ. տարբեր ժամանակահատվածներում տուժողի քարտից ինտերնետային կայքի միջոցով, հափշտակել է Գյումրիի Մուշ-2 թաղամասի բնակչուհի Հասմիկ Ա-ն: Նույն օրը նա ներկայացվել է քննության:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս