loader

«varks.am»-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակությունը բացահայտվել է. տեսանյութ

Հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։ Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային կազմակերպության մասնաճյուղ և դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 դրամ։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողները, ձեռնարկելով համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ժամերի ընթացքում պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը և հայտնաբերել նրան։ Դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, մայրաքաղաքում հայտնաբերեցին ու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 25-ամյա Սամուել Ֆարմանյանին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ 

Կատարվածի մանրամասները պարզվում են։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս