loader
«Վերջին զանգի» օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապարակ

«Վերջին զանգի» օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապարակ

Վերջին զանգի հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, որոնց ղեկին եղել են անչափասներ, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյան:

«Երևանում տուգանային հրապարակ տեղափոխված ավտոմեքենա ընդհանրապես չկա, իսկ մարզերում  6 մեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ»,- ասաց Ջանոյանը:

Նախորդ տարի Վերջին զանգի հանդիսությունների շրջանակներում հատուկ պահպանվող տարածք էր տեղափոխվել 77 տրանսպորտային միջոց:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս