loader
Վիճաբանության ժամանակ դանակահարել է 57-ամյա քաղաքացուն

Վիճաբանության ժամանակ դանակահարել է 57-ամյա քաղաքացուն

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին մարտի 13-ին՝ ժամը 14.32-ին, հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Խորենացու փողոցից աջ ազդրի կտրած-ծակած վերքով հիվանդանոց են տեղափոխել 57-ամյա Գ. Գ-ին:

Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ տղամարդը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14.00-ի սահմաններում, անհայտ անձը վիճաբանության ժամանակ դանակահարել է իրեն:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 13-ին՝ ժամը 20.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Հարություն Կ.-ն: Նա խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 14.00-ին, Մ.Խորենացու փողոցի թիվ 3 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակահարել է Գ. Գ-ին:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս