loader

Վիճաբանության ընթացքում դանակով վնասվածք է պատճառել քեռուն

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 17-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 63-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Գ.Չաուշի հրապարակում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Մխոն դանակով հարվածել է իրեն և պատճառել մարմնական վնասվածք, ինչի հետևանքով ինքը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 21.00-ին հիվանդանոցից ևս բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ նստատեղի կտրած-ծակած արտաքին արյունահոսությամբ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ տղամարդը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ժամը 19.00-ին Մազմանյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութում 1979 թ. ծնված Միքայել Ղ.-ն գումարային հարցերի շուրջ վիճաբանել է քեռու հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է նրա նստատեղին՝ պատճառելով վնասվածք:

Ժամը 21.10-ին Միքայել Ղ.-ն Մազմանյան փողոցից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է ԴԲՓ:

Դանակն առգրավված է: 

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս