loader
Վիճաբանության ժամանակ դանակահարել են տղամարդուն և ծեծի ենթարկել 3 կանանց

Վիճաբանության ժամանակ դանակահարել են տղամարդուն և ծեծի ենթարկել 3 կանանց

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մարտի 13-ին՝ ժամը 02.10-ին, հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցների խաչմերուկից մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 տղամարդ և 3 կին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 01.00-ին, Սարյան փողոցի 35 հասցեում գործող խաղասրահի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձանց կողմից մետաղյա խողովակներով ծեծի ենթարկելու հետևանքով:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են անհայտ անձանց ինքնությունը. 2001 թ. ծնված Վանուշ Կ.-ն և 2002 թ. ծնված Արմեն Կ.-ն ժամը 16.20-ին Մաշտոցի պողոտայի թիվ 14 հասցեի մոտից բերման են ենթարկվել և տվել խոստովանական բացատրություններ, որ նշված վիճաբանության ժամանակ Վանուշ Կ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկին, իսկ մյուս տղամարդուն և 3 կանանց ծեծի է ենթարկել Արմեն Կ.-ն:

Վանուշ Կ.-ն և Արմեն Կ.-ն ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս