loader
Վիճաբանության ժամանակ մեխով հարվածել և մի շարք վնասվածքներ է պատճառել քաղաքացուն

Վիճաբանության ժամանակ մեխով հարվածել և մի շարք վնասվածքներ է պատճառել քաղաքացուն

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ պտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոհեմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Գրիգորի Ա.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ տանը վայր է ընկել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10.00-ին, Նոր-Արեշի 41-րդ փողոցի նրբանցքի թիվ 5 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Գրիգորի Ա.-ին մեխով հարվածել և նշված վնասվածքները պատճառել է 1980 թ. ծնված Վահե Պ.-ն, որը ժամը 13.20-ին բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Վահե Պ.-ն ձերբակալված է: 

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գրիգորի Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս