loader
Վիգեն Սարգսյանն ընդունել է  Ռիչարդ Միլսին

Վիգեն Սարգսյանն ընդունել է Ռիչարդ Միլսին

Հունվարի 16-ին  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ՊՆ փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակներում 2017 թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2018 թ. համագործակցության հիմնական ուղղությունները:

«Պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է այն ուղղությունները, որոնք ընդգրկվելու են զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրում և որոնց շուրջ ակնկալվում է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ հետ: Ռիչարդ Միլսն իր հերթին ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու՝ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պատրաստակամությունը»,-  նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս