loader
Վրաերթ՝ Ֆուչիկի փողոցում. կա տուժած

Վրաերթ՝ Ֆուչիկի փողոցում. կա տուժած

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Škoda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հ. Ե.-ին (ծնված 1964 թ.):

Փրկարարները Հ. Ե.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս