loader
Վրաերթ՝ Փարաքար գյուղում. երկու տուժածներից մեկը մահացել է

Վրաերթ՝ Փարաքար գյուղում. երկու տուժածներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում վրաերթ է տեղի ունեցել, տուժածները (2 հոգի) գտնվում են երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին վրաերթի է ենթարկել Մ. Վ.-ին (ծնված 1963 թ.) և Ա. Զ.-ին (ծնված 1983 թ.):

Մինչ շտապօգնության և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժշկի՝ դեպքի վայր հասնելը, փրկարարները տուժածներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: Մ. Վ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը Ա. Զ.-ին տեղում ցուցաբերել է բուժօգնություն և հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս