loader
Վթար՝ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վթար՝ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 21:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են թիվ 28 երթուղին սպասարկող «ԳԱԶել» և «Volkswagen Touareg» մակնիշների (վարորդը՝ Հ. Ս.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, 3 տուժած քաղաքացիների ուժերով տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները վարորդներին և ուղևորներ՝ Մ. Ղ.-ին և անձը չպարզված քաղաքացուն (արական սեռի), դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև փակել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս