loader
Վթար՝ Արարատ գյուղում. կա տուժած

Վթար՝ Արարատ գյուղում. կա տուժած

Մայիսի 15-ին՝ ժամը 00:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի և Արարատյան փողոցների խաչմերուկում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն.Ն., ծնված 1988 թ.) բախվել է կայանած «JCB» մակնիշի էքսկավատորին (վարորդ` Տ.Ղ., ծնված 1978 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն.Ն.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս