loader
Վթար՝ Եղվարդի խճուղում

Վթար՝ Եղվարդի խճուղում

Ապրիլի 24-ին՝ ժամը 03:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Mazda Motor» ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդի խճուղու թիվ 27 շենքի մոտակայքում «Ford Scorpio» մակնիշի ավտոմեքենան՝ (վարորդ՝ Կ.Բ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Վարորդը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս