loader
Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 17-ին՝ ժամը 09:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղի սկզբնամասում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանած «Opel Zafira» մակնիշի (վարորդ՝ Ս.Կ., ծնված 1969 թ.) և «Opel Combo» մակնիշի (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1985 թ.) ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ.Վ.-ն (ծնված 1978 թ.), «Jeep» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները Գ.Վ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա.Բ.-ինը և Ս.Կ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Zafira», «Opel Combo» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս