loader
Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

Օգոստոսի 14-ին` ժամը 13:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ոսկեվազ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Տ. Մ., ծնված 1986 թ.) և «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս