loader
Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 31-ամյա վարորդը մահացել է. տեսանյութ

Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 31-ամյա վարորդը մահացել է. տեսանյութ

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 13:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորաշեն թաղամասի մոտ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է. Ա.Ս.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքնազրկել են ավտոմեքենան: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս