loader
Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած

Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:36-ին, ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարիհի 44-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Գ., ծնված 1961 թ.) հարվածել է ճամփեզրի արգելապատնեշին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս