loader
Վթար՝ Երնջատափ-Բուժական ավտոճանապարհին

Վթար՝ Երնջատափ-Բուժական ավտոճանապարհին

Հունվարի 16-ին՝ ժամը 12:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երնջատափ-Բուժական ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Nissan March» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի արգելապատնեշի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 2 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: Տուժածներ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս