loader
Վթար՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. կա տուժած

Վթար՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. կա տուժած

Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Ֆիդայինների» գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է շրջվել, ավտոմեքենայի տակ արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս