loader
Վթար՝ Հրազդան-Լեռնանիստ ճանապարհին. 55-ամյա կինը մահացել է

Վթար՝ Հրազդան-Լեռնանիստ ճանապարհին. 55-ամյա կինը մահացել է

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 55-ամյա ուղևորուհի Ալվարդ Գրիգորյանը տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 00.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 28-ամյա միքաղաքացի և հայտնել, որ վթարի պահին ինքն է վարել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:

Կատարվում է քննություն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս