loader
Վթար՝ Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում. կան տուժածներ

Վթար՝ Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում. կան տուժածներ

Հուլիսի 22-ին՝ ժամը 19:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժետ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի բաժնից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Jeep Wrangler» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1985 թ.) և «Hyundai Elantra» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ա., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Դ. (ծնված 1976 թ.), Կ. (ծնված 2005 թ.), Ե. (ծնված 2008 թ.), Ա. (ծնված 2001 թ.) և Ռ. (ծնված 2016 թ.) Ա.-երը  քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս